00:00:00

«Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

10:52, 28 հունվար 2019

Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը): Ոստիկանության կինոլոգիական խումբը  իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր