00:00:00

Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա

16:13, 27 հունվար 2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր