«Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։
Իսկ հունվարի 27-ին լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ եւ մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։
2019-ը Երեւանում մանսուրյանական է լինելու»,– գրել է նա։
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու. ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։