00:00:00

Հայկ Մարությանի համեստությունը և ոմանց չտեսությունը

17:59, 27 հունվար 2019

Ինչես ասում են՝ "Լավին լավ պետք է ասես": Դիտեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարգևավճարներին վերաբերող մինի հաշվետվությունը և չեմ կարող չարձագանքել... Չէի էլ կասկածում, որ Հայկ Մարությանն ինքն իրեն չէր էլ պարգևատրի... Սա է համեստությունը և ամենակարևորը՝ "տեսած" լինելն է ապացուցում... Երևանի հարուստ բյուջեի համեմատ բավականին համեստ էին նաև փոխքաղաքապետների պարգևավճարները...Գովելի է նաև, որ Մարությանը պարգևավճարներ է տվել քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին... Հայկ Մարությանի գործելաոճը պետք է ընդօրինակեն մարզպետները և որոշ գերատեսչությունների ղեկավարները, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող բյուջեներին վերաբերվել էին որպես թշնամու ունեցվածքի և տարրականորեն թալանել էին այն՝ իրենց և իրենց "քիփիլիկ" շրջապատներին մեծ գումարներ տրամադրելով, իսկ ոմանք էլ, առանց ամոթի և խղճի խայթի, անձնական գործավարուհիներին և մամլո խոսնակներին 2-2,7 միլիոն դրամ պարգև էին տվել...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր