00:00:00

Հիմա նույն սայլին են լծվել. «Իմ քայլից» պատգամավորը Շիրակ Թորոսյանի դռան առաջ օճառ էր դրել. «Հրապարակ»

13:30, 26 հունվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կարծես թե Շիրակ Թորոսյանի հարևանն եք. ճի՞շտ է, որ հեղափոխության օրերին Դուք և Ձեր տիկինը՝ Գայանեն, որն այսօր «Իմ քայլի» Երևանի ավագանու անդամ է, օճառ եք դրել Ձեր հարևան Շիրակ Թորոսյանի դռան առաջ, ո՞նց եք հիմա զգում միմյանց «կողքին»` նույն ֆրակցիայում՝ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանին: «Խոսքը մայիսի 1-ի քվեարկությանը հաջորդած օրվա մասին է, երբ հասարակությունը մեծապես հիասթափված էր ԱԺ քվեարկության արդյունքներից, և մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեցին ամենատարբեր մեթոդներով։ Ես այդ օրը փողոցում էի և իմ բողոքի ձայնն էի արտահայտում, իսկ մեր հարևանները, որոնց թվում եղել է և իմ կինը, որոշել են իրենց անհամաձայնությունը, եթե կուզեք` որպես հասարակական ճնշման-բողոքի քաղաքացիական քայլ, դիմել այդ գործողությանը և որպես քաղաքացի՝ իրենց անհամաձայնությունն են հայտնել։ Ես դրա մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից և ես հպարտ եմ, որ իմ կինն ու հարևանները քաղաքացիական դրսևորում են հանդես բերել»: Բա հիմա դուք նույն ֆրակցիայում եք` նույն սայլին լծված` երկիրը փոսից հանելու գերակա նպատակայնությամբ. ո՞նց է լինելու։ «Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց պարոն Թորոսյանը մեկ այլ կերպ քվեարկեց նույն հարցին»: Դա ձեր աշխատանքի շնորհիվ էր: «Համենայնդեպս, հիմա մենք նույն ֆրակցիայում ենք»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր