00:00:00

«Ասողը». ՊԵԿ-ում քարտուղարուհին էլ քարտուղարուհի ունի. «Ժամանակ»

13:40, 26 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ պարգևավճարների թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Շատ քննարկվեց հատկապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանի պարգևատրումը։ Նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա է ստացել։ Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին է եղել։ Ներկայումս ինքն էլ, ամուսինն էլ ՊԵԿ-ում են աշխատում։ Մեզ պատմեցին, որ այս տիկնոջ գործառույթը չի փոխվել, թեև խորհրդական է ձևակերպված, բայց գործավարուհի է և բավական արտոնյալ կարգավիճակ ունի ՊԵԿ-ում։ Լինելով քարտուղարուհի՝ ինքը ևս քարտուղարուհի ունի։ Նստում է նախարարի աշխատասենյակ հիշեցնող ճոխ աշխատասենյակում, որի ընդունարանում նստում է նրա քարտուղարուհին։ Անգամ տիկնոջ աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակի վրա նրա անուն-ազգանվան տառերն են ընդգծված մեծ մյուսների համեմատ։ Մեզ պատմեցին, որ Գզողյանը ՊԵԿ-ում «ասող» է՝ միջնորդում է տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու և այլ հարցերով»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր