00:00:00

Տարակուսում էին. Կալանավորված Տեր-Հովակիմյանը ԱԱԾ նախկին ղեկավարի բարեկամն է. «Ժողովուրդ»

13:20, 26 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը, ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց երեկ՝ հունվարի 25-ին նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 և 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար: Ասել է, թե մեր տեղեկությունները հաստատվեցին: Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տևական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ և այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր