00:00:00

Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի մամուլի խոսնա՞կ. «Հրապարակ»

13:36, 26 հունվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս պաշտոնը, հիշեցնենք, Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր թափուր էր։ Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա։ Մենք կապվեցինք նրա հետ։ Իր՝ վարչապետի խոսնակ նշանակվելու մասին հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»: Հարցին՝ Ձեզ նման առաջարկ չի՞ արվել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որևէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր