00:00:00

Մարզպետի ու ՀՅԴ-ական գյուղապետի վեճը ձեռնամարտի է վերածվել. «Հրապարակ»

13:14, 26 հունվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։ Բանն այն է, որ իրենց և աշխատակազմերը պարգևատրելուց հետո մարզպետներն անցել են  ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչև անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որպեսզի ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը և վճարեն այստեղ թողած տների ու հողերի հարկերը։ Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել։ Ուջանի ՀՅԴ-ական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը չափազանցված համարեց ձեռնամարտի մասին լուրերը, սակայն չհերքեց, որ վիճել են․ «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ։ Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը։ Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք։ Ես էլ ասում եմ՝ դժվար ա, չի հավաքվում, ժառանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունենանք։ Եթե չի հանում, ուրեմն էդ գումարը վաղը, մյուս օրը գնալու ա կորի, ոնց որ ասեն՝ կողքից գումար հավաքի, ըտենց ա դուրս գալիս։ Չենք կարող ուզել, մինչև այդ մարդը չընդունի ժառանգությունը։ Մարզպետն էլ ասում է․ գնացեք ասեք՝ թող ընդունեն, համոզեք և այլն»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր