00:00:00

Փոխնախարարներին պարտադրում են ազատվել աշխատանքից՝ ամանորյա տոներն արտասահմանում անցկացնելու համար. «Ժամանակ»

13:03, 26 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին և Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները և փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում: Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը և Հովհաննիսյանը արտասահմանյան ուղևորության փաթեթները ձեռք էին բերել մինչև վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը: Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ-որ լուծում գտնել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր