00:00:00

Լրագրողը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

00:39, 26 հունվար 2019

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Լիանա Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով իրեն աշխատանից ազատելու որոշումը։ «Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի... Հայցն արդեն դատարանում է... Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»,– «Ֆեյսբուքում» գրել է լրագրողը։ Նշենք, որ Պետրոս Ղազարյանի՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվելուց հետո մի խումբ աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության լուրերի տնօրեն Պետրոս Ղազարյանն, առանց հիմնավորման մի շարք լրագրողների հեռացրել էր աշխատանքից։ Այս մասին Irakanum.am-ը երեկ էր գրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր