00:00:00

ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը. «Հրապարակ»

13:53, 23 հունվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը: Մեր աղբյուրները պնդում են, որ Եգանյանի՝ ֆեդերացիա տեղափոխվելու նպատակը վերջին ամիսներին այնտեղ կատարված հսկայական աշխատանքը հանրությանն ավելի ինտենսիվ ներկայացնելն ու հայկական ֆուտբոլի PR-ի մակարդակը բարձրացնելն է: Ֆուտբոլը մեզանում ամենազգացմունքային ոլորտներից է, որտեղ հավաքականի լավ խաղից է կախված հանրության վերաբերմունքը ֆուտբոլային ոլորտի պատասխանատուների նկատմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր