00:00:00

Վալերի Պողոսյանին զանգահարած մարդը մահացել է. Մանրամասներ Արմեն Գևորգյանի գործով. «Ժողովուրդ»

14:03, 22 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը ևս նրան չկալանավորի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է  արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գևորգյանի դեմ, և այդ անձը հայտնի գործարար Սիլվա  Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ ևս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար: Նաև ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է  լինի ապացույց, որ  ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գևորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր