00:00:00

Փողից «նեղվողները»․ ինչ ունեցվածք ունեն մարզպետները

18:53, 21 հունվար 2019

Մի քանի օր է հասարակությունը ակտիվորեն քննարկում է մի շարք մարզպետների՝ իրենք իրենց, ինչպես նաեւ ընտրված աշխատակիցներին պարգեւատրելու գործընթացը։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում էին կայացրել եւ իրենք իրենց էին պարգեւատրել։ Մարզպետներ էլ կային, որ ընդամենը երկու ամսվա աշխատողի էին պարգեւատրել։ Բնականաբար իշխանությունները տեղի ունեցածը համարեցին օրինական գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները։ Ի՞նչ եկամուտներ ունեն մարզպետները, արդյո՞ք փողից «նեղվում» են, որ պետական բյուջեի սուղ միջոցներով որոշել են իրենց պարգեւատրել։ Պաշտոնը ստանձնելու պահին  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ունեցել է 700,000.00 ՀՀ դրամ եւ 80,000.00 ռուսական ռուբլի: Գարիկ Սարգսյանը շարժական գույք չի հայտարագրել, իսկ որպես անշարժ գույք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր տունը՝ անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը: Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ Գարիկ Սարգսյանի դրական միջոցները կազմել են 980,000.00, որը գոյացել է աշխատավարձից: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում  անշարժ ու շարժական գույք չի նշել, տպավորություն ստեղծելով, թե անտուն է։  Պաշտոնը ստանձնելու պահի դդրությամբ մարզպետն ունեցել է 15.000.000 հհ դրամ, եւ 20.000 ԱՄՆ դոլար։  Պողոսյանի՝ աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 4,794,022.00 հհ դրամ, իսկ կենսաթոշակից՝ 1,651,154.00։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզպետի դրական եկամուտները կազմում են 6,445,176.00 դրամ։ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ շարժական գույք։ Սարգսյանի դրամական միջոցները գոյացել են հիմնականում աշխատավարձից։ Պաշտոնը ստանձնելու պահին նա ունեցել է 5 միլոն դրամ։ Որպես տարեկան եկամուտ մարզպետը նշել է աշխատավարձը՝ 900.000 դրամ։ Ինքն իրեն կատարած լավ աշխատանքի համար պարգեւատրել է նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։ Վերջինս պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 20 000 ԱՄՆ դոլար եւ 650 000 ՀՀ դրամ: Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 847 048 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ մի քանի ամիս աշխատած մարզպետարանի իր թիմակիցներին է պարգեւատրել։ Ներկայացնում ենք նաեւ Պետրոսյանի ունեցվածքը։ Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան  է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր