00:00:00

Անձնական որոշում է եղել․ Ղամբարյանը՝ աշխատանքից ազատվելու մասին

16:54, 21 հունվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Ղամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքից ազատվելու պատճառը անձնական է, եւ որեւէ խնդիր չունի կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի հետ։ Արթուր Ղամբարյանը նշեց, որ առաջիկայում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ «Այս ադապտացիոն փուլն անցնելուց հետո կակտիվացնեմ իմ արտոնագիրը»,- նշեց Արթուր Ղամբարյանը, հավելելով, որ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի իր պարտականություններն է ներկայումս կատարում։ Ղամբարյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։ Նա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2014 թ.  սեպտեմբերի 12-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր