00:00:00

Գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցն անդրադարձել է մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

16:19, 21 հունվար 2019

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով մարզպետների` իրենք իրենց պարգեւատրմանը, նշեց, որ ինքը որքանով որ տեղյակ է՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները: Մակունցը նշեց, որ այդ պարգեւատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարանների շրջանակներում, նման պարգեւատրումներ միշտ լինում են տարբեր կառույցներում: «Ստացվում է՝ մի կառույցի պայմաններում դա ընդունելի է, մյուսի դեպքում` ոչ»,- ասաց նա: Դիտարկումներին՝ նրանց պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, Մակունցն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ` օրենքով ոնց է կարգավորվում այս հարցը, բայց խնդիրը ցածր աշխատավարձերն են եւ լավագույն աշխատողները խրախուսման եւ պարգեւատրումների կարիք ունեն: Այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ: Մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը»,- ասաց նա: Նա հավելեց, որ եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցները իրենք իրենց չպարգեւատրեն: «Սա կքննարկենք»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր