00:00:00

Հայաստանը սակավաջուր երկիր է. ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել. Բագրատյան

15:41, 21 հունվար 2019

Հայաստանը սակավաջուր երկիր է. ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրախ եմ, որ ջրի մասին քննարկումներն այսքան հետաքրքրություն առաջացրին։ Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարեւոր եմ համարում խնդիրն ամփոփելը եւ մի քանիսին պատասխանելը։ 1. Ջրի ռեսուրսները երկիր մոլորակի վրա անփոփոխ են։ Դրանք, որպես կանոն, ոչ ավելանում են, ոչ էլ պակասում։ 2. Ջրի դեֆիցիտ կարող է լինել այնքանով, որքանով որ ընթացիկ սպառումը կավելանա։ Այդ դեպքում ջուրն էլի չի պակասի, պարզապես չի կարող հասցնել վերականգնվել (գոլորշացում, տեղումներ, ստորգետնյա կուտակումներ, աղբյուրներ եւ այլն)։ 3. Քաղցրահամ ջրերը երկրագնդի պաշարների 2%-ն են կազմում։ Վերջին շրջանում մի շարք երկրներ (Իսրայել, ԱՄԷ) սովորել են ծովի ջուրը զտել այնպես, որ համենայնդեպս ոռոգման համար նորմալ ջուր են ստանում։ Դրա հաշվին նշված երկրներում կանաչապատման եւ անտառապատման աշխատանքները թափ են հավաքել։ 4. Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր ջրային պաշարները (տեղումների եւ գոլորշացման տարբերությունը) 7 մլրդ խմ են. 2300 խմ մեկ շնչին։ Հյուսիսային Ամերիկայում այս թիվը 12500 է, Հվ Ամերիկայում՝ 35523, Աֆրիկայում՝ 4630, Եվրամիայում՝ 4675։ Այլ հավասար պայմաններում Հայաստանը ջրի նետտո-ներմուծող պետք է լինի։ Մի քանի տասնյակ մլն դոլարի հանքային ջրի արտահանումը ոչինչ չի նշանակում։ 5. Արդյունահանման ներկայիս տեմպերի պայմաններում (տարեկան 4-5 մլրդ տոննա) 75 տարի հետո նավթ չի լինի։ Իհարկե նոր տեխնոլոգիաների շնորհիվ հարաբերական տնտեսում կլինի, բայց միեւնույն է՝ 1-2 հարյուրամյակի ընթացքում այն կվերանա։ Այդ ընթացքում, երկարաժամկետ առումով այն թանկանալու է։ Այսպիսով, հայկական ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել։ Մի անգամ նման կարծիք եղել է (Խ.Ստամբոլցյան)։ Պետք է խոսել նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից, մեր ազգի մրցունակությունը բարձրացնելուց։ Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր