00:00:00

Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք. փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում. Շարմազանովը՝ Փաշինյանին

15:05, 21 հունվար 2019

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 3-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԽ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա, նաեւ նշել է. «Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու: Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են: Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի երրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար: Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս: Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ: Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին: Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգեւատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգեւատրել է ինքն իրեն: ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով: Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում : Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում: Հ. Գ. Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու: 2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր