00:00:00

Քաղաքապետարանը կներկայացնի մանկապարտեզներում հերթագրումների օնլայն կայքը

01:38, 19 հունվար 2019

Երևանի քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի օնլայն հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Արդեն փետրվարի 1-ից հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Տարվա ընթացքում՝ 1000: Երևանի քաղաքային իշխանության օրակարգում մանկապարտեզները վճարովի դարձնելու հարց չկա: Մանկապարտեզները անվճար դարձնելու՝ տարիներ առաջ կայացրած որոշումն իմ համոզմամբ ամենավնասակար բաներից էր, որ կարելի էր անել այս ոլորտի համար: Հարցը բազմաշերտ է: Մի օր առիթ կլինի խոսելու»,-նշված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր