00:00:00

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում վերջին ներքաղաքական զարգացումները Հայաստանում

18:14, 18 հունվար 2019

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Գրեմինգերը, շնորհավորելով Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։ Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր