00:00:00

Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում

20:29, 18 հունվար 2019

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային (Markéta Šarbochová): Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական հարաբերությունների զարգացման և ամրապնդման հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր