Քիչ առաջ ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանը հաստատեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների կազմը, ինչպես նաև՝ Ազգային ժողովի խրհրդի կազմը։ Նշենք, որ ԱԺ խորհրդում ընգրկվում են ԱԺ նախագահն ու իր տեղականլները, հանձնաժողովների նախագահները, և մեկական ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից։ Ազգային ժողովի խորհրդի կազմում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները կլինեն խմբակցության ղեկավարները՝ համապատասխանաբար Լիլիթ Մակունցն ու Էդմոն Մարուքյանը, իսկ ԲՀԿ-ն կներկայացնի խմբակցության քարտուղարը՝ Արման Աբովյանը։
Ստորև Ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով - Նարեկ Զեյնալյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով-Նաիրա Զոհրաբյան։
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը-Միքայել Մելքումյան։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-Մանե Թանդիլյանի։
Նիստի ավարտից հետո ԱԺ նախագահը հրավիրեց Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ։