00:00:00

Հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն․ կոչ ուսումնական հաստատություններին

16:34, 18 հունվար 2019

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին տեղեկացնում և հորդորում է. Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել. . Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում: . Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար: . Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել: . Կատարել սենքերի օդափոխություն և խոնավ մաքրում: . Սահմանափակել զանգվածային միջոցառումները: . Սենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Խորհրդատվություն ստանալու նպատակով կարող են դիմել՝ 0047, ք. Երևան, Նորք-Մարաշ,Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53/32, 65-46-95/32, Էլ. փոստ՝[email protected]։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր