00:00:00

Շաբաթ-կիրակի պոլիկլինիկաներում հերթապահություն կիրականացվի

14:10, 18 հունվար 2019

Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ սույն թվականի հունվարի 19-ից սկսած Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 իրականացվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր