00:00:00

Բժիշկը քնել է ծանր վիրահատության ընթացքում (լուսանկարներ)

03:40, 18 հունվար 2019 Ժամանց

Չինացի վիրաբույժը քնել է վիրահատական սեղանին՝ վիրահատության ընթացքում։ Նրա գործընկերները լուսանկարել են եւ լուսանկարը տեղադրել համացանցում, սակայն օգտատերերը ոչ թե վրդովվել են, այլ հիացել են բժշկով, հայտնում է Daily Mаil-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, Գույանի հիվանդանոցում։ Վիրաբույժ Լուո Շանպենգը այդ օրն աշխատել է գրեթե 20 ժամ, անցկացրել է 5 վիրահատություն իրար հետեւից։ Բժիշկը համաձայնվել է 6-րդ վիրահատությունն իրականացրել, քանի որ այն հրատապ էր՝ հիվանդանոց են բերել մի տղամարդու, ում ձեռքը գրեթե կտրվել էր։ Տղամարդը վնասել էր ձեռքը մսաղացում։ Վիրահատության ժամանակ բժիշկը փակել է աչքերը՝ հանգստանալու համար եւ հանկարծակի քնել է։ Բուժքույրը նկարել է եւ լուսանկարը տեղադրել համացանցում՝ պատմելով եղելությունը։ Օգտատերերը իրենց հիացմունքն են հայտնել բժշկին՝ մասնագիտությանն այդքան նվիրված լինելու համար։ Լուոն ասել է, որ եթե ինքը չհամաձայնվեր վիրահատել տղամարդուն, նա կկորցներ ձեռքը։ «Ես ցանկանում էի մի փոքր հանգստանալ, չէի պատկերացնում, որ վիրահատական սեղանին կքնեմ»,- ասել է նա։ Բժիշկը նաեւ ասել է, որ քնելուց առաջ արդեն կարել էր հիվանդի ձեռքը եւ սպասում էր, որպեսզի ստուգի՝ արյան շրջանառությունը վերականգնվել է, թե ոչ։ նշվում է, որ տղամարդու ձեռքը պահպանվել է, նա արդեն իրեն բավական լավ է զգում։ Хирург заснул, сидя на корточках после выполнения шести операций без перерыва Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր