00:00:00

Եթե ինչ որ մեկը կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ եւ առաջ Փաշինյանն է. Շարմազանով

21:39, 15 հունվար 2019

Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, նաեւ նշել է. «Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։ Երկրորդ, բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք: Եթե ինչ որ մեկը, կամ որեւէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ եւ առաջ Փաշինյանն է եւ նրա գլխավորած ուժը։ Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը: Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, եւ ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զեւսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։ Հ.Գ Գրված է... Ինչ կցանես, այն էլ կհնձես»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր