00:00:00

Նիկոլ Փաշինյանը հեռացրեց ժողովրդին

21:05, 15 հունվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է բնակչության հետ՝ Facebook սոցիալական ցանցով հաղորդակցվելու ձեւաչափը, որը կկոչվի «Զրույց քաղաքացու հետ»: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշել է, որ չի ցանկանում կտրվել աշխատանքից, հետեւաբար աշխատավայրից այլեւս ուղիղ միացումներ չի անի։ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ երեկոյան էլ հոգնած է լինում, եւ քաղաքացիները հաճախ իր ասածներն այդքան էլ ճիշտ չեն հասկանում։ Նկատենք, որ վարչապետը, ով բնակվում է Պշոռյան փողոցում՝ կառավարական առանձնատանը աշխատանքի է մեկնում Հանրապետության հրապարակ։ Այսինքն այդ ճանապարհն անցնելու համար հատկապես Նիկոլ Փաշինյանի համար կպահանջվի ընդամենը տասը րոպե, բայց նրա ուղիղ միացումը տեւել է շուրջ 40 րոպե։ Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ հարցերը ճանապարհ փակելու միջոցով լուծողների մասին, հայտարարելով, թե նրանք նման լիազորություններ չունեն։ Փաշինյանն ասել է, որ նախկին որոշ կլանային ուժեր փորձում են այս պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փագըմ»: «Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»,- ասել է Ն. Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն այսօրվա հայտարարություններով ըստ էության փակեց քաղաքացիների առաջ կառավարության դռները։ Երեկոյան նա արդեն հոգնած կլինի։ Ավելի ճիշտ է ասել, որ Փաշինյանը հոգնել է ՀՀ հպարտ ու պայքարող քաղաքացիներից՝ զգուշացնելով նրանց չփակել ճանապարհներ, հատկապես այն ճանապարհները, որոնք նրան տարել են իշխանության։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այսօր բացարձակ մեծամասնություն են կազմում եւ օրենսդիրում, գործադիրում եւ քաղաքային իշխանությունում։ Նրանց այլ բան չի մնում, քան հեռացնել ժողովրդին։ Ժողովուրդն իր գործն արել է, անելիք այլեւս չունի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր