00:00:00

Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել

20:24, 15 հունվար 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել։ Մամուլում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նշելով, որ բամբասանքներ են, որոնք իրենք չեն մեկնաբանում։ Նշենք, որ լրատվամիջոցներից մեկում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում գրել, ինչը վարչապետը չի մակագրել։ Հիշեցնենք, որ տարեսկզբի առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո Երևանի քաղաքապետարան էր այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման էր մասնակցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր