00:00:00

«Իմ քայլը» կունենա ԱԺ 8 մշտական հանձնաժողով, ԲՀԿ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստանը»` 1

19:40, 15 հունվար 2019

ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահին կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին կառաջադրի ԲՀԿ-ն և մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ մինչ այս խորհրդարանական ուժերի միջև տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ և եկել են համաձայնության, թե որ հանձնաժողովի նախագահի թեկնածության իրավունքը որ խմբակցությանն է պատկանում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թվարկեց այն հանձնաժողովները, որոնց նախագահին կառաջադրի իրենց խմբակցությունը և նշեց իրենց թեկնածուի անունը: Ըստ այդմ, առաջարկվում են հետեւյալ թեկնածությունները. Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով  - Նարեկ Զեյնալյան Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան: ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան): «Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր