00:00:00

Նոր ԱԺ-ում կձեւավորվի 11 հանձնաժողով, նախկին 9-ի փոխարեն

17:43, 15 հունվար 2019

Նոր Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը: Ըստ այդմ, երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: վերջինի ստեղծումը պայմանացվորված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ շրջանակներում ձեւավորվում է ԵՏՄ իրավական ակտերի համակարգ, որը ենթադրում է ՀՀ ներպետական օրենքների, իրավական ակտերի ընդունում: ԱԺ-ն կունենա հետեւյալ հանձնաժողովները. -Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ) -Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ) - Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ) -Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ) -Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) -Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ) -Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) -Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ): «Անդամների թիվը պայմանավորված է նրանով, թե ենթադրաբար որքան ծանրաբեռնված են լինելու հանձնաժողովները»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը Նա նշեց, որ այս որոշման նախագծով առաջարկվում է, որ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրություններում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների, ԿԲ նախագահի, նրա տեղակալների եւ ԿԲ խորհրդի մյուս անդամների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածությունների առաջադրման իրավասությունը վերապահվում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր