00:00:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

10:19, 15 հունվար 2019

«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորություններիդ ադարման մասին կազմվում է արձանագրություն, ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված: Նշենք, որ Վահագն Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր