00:00:00

Նիկոլ Փաշինյան. Պատկերացնում եք, վարչապետը ուղղաթիռ է նստում, պատկերացնում եք, էշով պետք է գնար վարչապետը

14:26, 15 հունվար 2019

Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, սա վերաբերում է նաև լրատվական դաշտին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ արձանագրենք, որ լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ՝ մեզ ընդդիմադիր ուժերին։ Նախկին իշխանությունից հիմնականում երկու սուբյեկտ կա, ում տիրապետության տակ են գտնվում լրատվամիջոցները։ Այդ առումով ստեղծված իրավիճակը բացառիկ է, քանի որ իշխանությունները լրատվամիջոցներին չեն տիրապետում», - ասաց վարչապետը։ Նա նշեց, թե հիմա լրատվական դաշտում փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել։ «Ասել, թե ոչ մի տարբերություն չկա, այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին էր Հանրապետականը։ Եվ սրա համար բերվում են անհերքելի ապացույցներ։ Ինչո՞ւ անհերքելի, օրինակ, ասում են, թե նախկին վարչապետն էլ ուներ երկու ականջ, մի քիթ, մի բերան, երկու աչք։ Այս վարչապետն էլ նույնն ունի։ Սա արվում է ցույց տալու համար, թե երկրում բացարձակ ոչ մի բան չի փոխվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց նաև, թե թիրախում են հայտնվել նաև իր ընտանիքի անդամները։ «Ասում են՝ պատկերացնում եք, վարչապետը ուղղաթիռ է նստում, պատկերացնում եք, էշով պետք է գնար վարչապետը։ Սրա խորքային իմաստն այն է, ցույց տալ, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, երկիրը երկիր չի դառնա», - ներկայացրեց վարչապետը՝ հավելելով, թե կա տարբերություն ներկա և նախկին իշխանությունների միջև։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր