00:00:00

Tiv1.am կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին և գլխավոր խմբագրին ծանուցելու

03:24, 15 հունվար 2019

Tiv1.am կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին և գլխավոր խմբագրին ծանուցելու: Այս պահին աշխատավայրի բոլոր փականները փոխված են, և աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչների անձնական տվյալները փակելու համար: Այս մասին հայտնում է կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է, որ ամբողջ թիմը, առանց բացառության, ինչպես նաև գլխավոր խմբագիրը կամայական որոշմամբ, առանց որևէ նախազգուշացման հեռացված են աշխատանքից: 5 ամիս, օրն ամենաքիչը 10-ժամյա գրաֆիկով աշխատող ստեղծագործական կազմի հետ հրաժարվել են կնքել աշխատանքային պայմանագրեր և չեն վճարել դեռևս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, անգամ պարտքի մասով պարտավորագիր գրելուց հետո: «Ավելին, այս պահին իրավական և հաշվապահական սողանցքներ են նախապատրաստում պետությանը և աշխատակիցներին պատճառած վնասները փաստաթղթավորելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Սա մեկ թիմի շահերի պաշտպանության խնդիր չէ, պրոֆեսիոնալ լրագրողական կազմը կարող է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները. իրավապահները պարտավոր են այս պահից սկսած գործուն միջոցներ ձեռնարկել և բացահայտել ֆեյք ներդրողի ետևում թաքնվողների երկիր ներմուծած փողերի օրինականությունը և իրական նպատակները: Այսպիսով՝ հանրությունը կստանա պատասխանն այն հարցի, թե ինչու է ԹԻՎ1-ի անկախ, պրոֆեսիոնալ թիմը մի պահից սկսած խանգարել նրանց»,-գրել է Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր