00:00:00

«Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

15:50, 14 հունվար 2019

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Միրզոյանին ներկայացնելիս Մակունցը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, այնուհետև` վարչության անդամ: Նշենք, որ Միրզոյանը 6-րդ գումարման խորհրդարանի «Ելք» խմբակցության անդամն է եղել, իսկ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո՝ ՀՀ առաջին փոխվարչապետ: «Կարծում եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե իշխող մեծամասնության, թե ընդդիմադիր խմբակցությունների համար: Նա իր դավանած արժեքներով եւ անձնային հատկանիներով, անկասկած ջանք չի խնայի իշխանություն ընդդիմություն երկխոսության, տարատեսակ հակասությունների հարթման եւ փոխզիջումների փնտրտուքի համար»,-ասաց Մակունցը՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը: ԱԺ-ում հայտարարվեց 30 րոպե ընդմիջում, որից հետո ելույթով հանդես կգա Արարատ Միրզոյանը: Մյուս խմբակցությունների կողմից այլ թեկնածուներ չառաջադրվեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր