00:00:00

Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

14:57, 14 հունվար 2019 Աշխարհ

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է իրանական PressTV-ի Twitter-յան էջում: Կործանումը տեղի է ունեցել Քարաջ քաղաքի մոտակայքում: Boeing 707-ը Բիքշեքեից Քարաջիի օդանավակայան էր մեկնում, սակայն սխալմամբ վայրէջք է կատարել «Ֆաթհ» օդանավակայանում: Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուն չի կարողացել ղեկավարել ինքնաթիռը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Հայտնի է, որ ինքնաիթռում 10 մարդ է գտնվել: Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր