00:00:00

7 փոխնախարար ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից

09:25, 14 հունվար 2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել.
  • Արմեն Փամբուխչյանին ազատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
  • Հակոբ Սիմիդյանին ազատել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Ռուբեն Ռուբինյանին ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Հովհաննես Հովհաննիսյանին ազատել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Արամ Խաչատրյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Սոֆիա Հովսեփյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Հռիփսիմե Գրիգորյանին ազատել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր