00:00:00

Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել է Հանրայինի մեկնաբաններին

19:23, 13 հունվար 2019

Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանը Հանրայինում կադրային ջարդ է իրականացրել։ Նա լուրերի թողարկման գրեթե բոլոր մեկնաբաններին առանց պատճառաբանությամբ հեռացրել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Պետրոս Ղազարյանը հարմար տեղավորվելով Հանրայինում հայտարարել է, որ նոր թիմով է ցանկանում աշխատել, եւ նրանք, ովքեր այս ընթացքում լուրերի թողարկման բաժնում են աշխատելու, պետք է այլ աշխատանք փնտրեն։ Ի դեպ Հանրայինից հեռանալու մասին որոշ մեկնաբաններ արդեն իսկ իրենց սոցիալական ցանցերում տեղեկացրել են։ Մասնավորապես Դավիթ Գրիգորյանը գրել է․ «Ես ավարտեցի աշխատանքս Հանրայինի լրատվականում։ Այժմ բաց եմ աշխատանքային առաջարկների համար»։ Մամիկոն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում էլ կարդում ենք․ Երեկ վերջին անգամ Լուրերի գլխավոր թողարկման ավարտին ասեցի «Շնորհակալություն ուշադրության համար: Բարի գիշեր»: Ի դեպ, շնորհակալության շուրջ վիճել ենք կոլեգաներիս հետ: Ասում էին մի' ասա շնորհակալություն հեռուստադիտողին, պիտի հակառա'կը լինի, ես էլ ասում էի, ո'չ, եթե մարդը նայում է մեզ` ուրեմն մե'նք պետք է շնորհակալ լինենք, որ մեզ է ընտրել: Ու որքան էլ որ չհամաձայնվեցին, միևնույն է, ես ամեն եթերի վերջում ասում էի «Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր»: Հիմա էլ, միակ բանը որ ունեմ ասելու՝ շնորհակալությունն է: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ... Մեր ունեցած տեղեկություններով Պետրոս Ղազարյանը մտադիր է փոխել նաեւ Հ1-ի լրագրողներից շատերին։ Հանրայինի եթերից լուրերի թողարկումները վաղվանից նոր մեկնաբանները կհայտնեն։ Հիշեցնենք, որ մինչ Հանրային տեղափոխվելը Ղազարյանը երկար տարիներ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր