00:00:00

Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում

01:24, 13 հունվար 2019 Աշխարհ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խուսափել Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց։ Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիա սկսել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։ Գերմանացի պաշտոնյան, նշելով, որ նոր ռազմական գործողությունները կվատթարացնեն տեղի բնակչության վիճակը, ասել է. «Սիրիական հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»։ Հիշեցնենք, որ Գերմանիան մշտապես դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մասնավորապես գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ Թուրքիային դատարապտել էին, երբ վերջինս Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր