00:00:00

Լարված իրավիճակ Երևան-Էջմիածին մայրուղու վրա (տեսանյութ)

18:00, 12 հունվար 2019

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ պարբերաբար ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունենում։ Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ցուցարարները վանկարկում են՝ «ոստիկանը մերն է», այնուհետև բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները հորդորում են ոստիկաններին չհարվածել իրենց։ Ոստիկանություն-ցուցարարներ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքները վերև բարձրացրին՝ ի նշան համերաշխության։ Դեռևս Երևան-Էջմիածին ճանապարհին լարված իրավիճակ է։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/802565513427267/?__xts__[0]=68.ARAU1lZBihczbU3XJAx6JLT1yG1EhLOhjZ3r5PB5GIAidmMQJDU7DNMOlHIU-Sji7CngeU03pHaqEValY3ofPdMKS7wHpNuMPdpMw-9sbYVi7vkGtb1efD38v8uYuINQcflAUxBq4JjkRsBmsdbLKx9ciOulUGS5iVri_gActgdSR7fUqkwH1VfF-FPoiNF38JX4x_RxzFYo21TXiJ-FZRG3eY47vi06cMDEb_0r8qPuRbFDyxAtG7wf4y_JUtqooqWPguFA3lynmtzTZ-SOeO641Lt7JkrfnvtplWyespI5rGmguxnrd5vPluJKLnnO6h4mbDy68W-NfNheSoxrSpE8JRLPZzWOIQmA&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր