00:00:00

102 ռուսական ռազմաբազայի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիան

16:51, 12 հունվար 2019

Չորս տարի առաջ` այս օրը, ըստ պաշտոնական վարկածի, ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, եւ կլրանա 40 օր այն օրվանից, երբ պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայեւի դաժան ծեծից հետո մահացավ աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը: Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը եւ՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղուկասյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռազմաբազայի հսկողության տակ եւ չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին եւ դրությունները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին եւ հանձնել բազայի հրամանատարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր