00:00:00

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս. Ռուբեն Մելիքյան

16:10, 12 հունվար 2019

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: «Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։ Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր