00:00:00

Ո՞վ է վերանորոգում Ալեն Սիմոնյանի ԱԺ աշխատասենյակը. «168 ժամ»

13:45, 12 հունվար 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով՝ այսուհետև այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն ՍԻմոնյանը: Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի: «Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել և չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը ևս անմխիթար վիճակում էր, և ԱԺ-ն վերանորոգում է այն»,-ասել է Սիմոնյանը: Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել: Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն գործընթացը կիսատ է մնացել: ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր