Երգչուհի Իրինա Հարությունյանն Ամանորը դիմավորեց ԱՄՆ-ում՝ ամերիկաբնակ հանդիսատեսի ծափահարությունների ներքո: Երգչուհին Asekose.am-ի հետ զրույցում կիսվել է Լոս Անջելեսում անցկացրած օրերի, ամերիկաբնակ հանդիսատեսի արձագանքի և կրկին ԱՄՆ մեկնելու մասին:
«Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ Լոս Անջելեսում իմ երկրպագուները շատ ջերմ ընդունելության արժանացրին ինձ, ինչը շատ ոգևորիչ և պարտավորեցնող է: Այնտեղ իմ ելույթներով ներկայացա ամանորյա երեկույթին, որն այնքան ջերմ ու ուրախ էր, որ այնտեղի հանդիսատեսից բաժանվելը շատ դժվար էր: Բացի դրանից՝ մի քանի օր անցկացրի այնտեղ՝ հանդիպելով ընկերներիս, որոնց երկար ժամանակ չէի տեսել»:
Այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է կրկին մեկնել ԱՄՆ, Իրինան նշեց, որ սա առաջին դեպքը չէ, բայց առաջիկայում կրկին պատրաստվում է մեկնել:
«Երկրպագուներիս երկար սպասեցնել չեմ տա, առաջիկայում ԱՄՆ մեկնելու ծրագրերկան»:
Ստորև ներկայացնում ենք երգչուհու՝ ԱՄՆ-ում իրականացրած ֆոտոշարքը: