00:00:00

«Դուք քանի՞ գլխանի եք, որ ցույց եք անում». Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել. «Իրատես»

13:54, 11 հունվար 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել: «Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչև նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում անորոշ իրավիճակ է, առաջնակարգ մասնագետները, ոլորտի գիտակ մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որտեղ են հայտնվելու և ինչ կարգավիճակով: Բոլորը հենց այնպես, իմիջիայլոց աշխատանքի են գնում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր