00:00:00

Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավոր Վադիմ Միրզոյանին

02:42, 11 հունվար 2019 Աշխարհ

Նախօրեին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել քաղաքի Կենտրոնական խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին: Ինչպես հայտնում է 112.ua կայքը, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Վադիմ Միրոզոյանի վրա իրականացված հարձակման գործով: Միջադեպը որակվել է որպես մահափորձ: «Կատարվածի մասին տեղեկություն ոստիկանությունում ստացվել է հունվարի 9-ին՝ 20:00-ի սահմաններում: Ոստիկանություն զանգահարել Կրիվոյ Ռոգի հիվանդանոցներից մեկի բժիշկը: Շտապ օգնությունը տուժածին՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած 1984 թվականի ծնված տղամարդուն, հիվանդանոց է տեղափոխել 18:30-ին: Դեպքի վայր ժամանելով պարզվել է, որ անհայտ անձինք, գազի բալոն օգտագործելով, հարձակվել են տուժածի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել մետաղական խողովակով: Դրանից հետո հարձակվողները փախել են անհայտ ուղղությամբ», - ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ: «Բատկիվշչինայի» մամլո ծառայությունից հայտնել են, որ Միրզոյանի մոտ գանգուղեղային վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև բազմաթիվ կոտրվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր