00:00:00

Ինչ առաջարկ է պատրաստվում ներկայացնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Ժամանակ»

13:35, 10 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետևյալ կերպ. Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձևով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, և ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր