00:00:00

ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցը

21:24, 09 հունվար 2019 Աշխարհ

Հունվարի 9-ին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է: Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը: Ներկայում, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը: Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր