00:00:00

Բենինի ափերի մոտ հունվարի 2-ին գերեվարված ծովագնացների թվում հայ կա. riafan.ru

20:28, 09 հունվար 2019 Աշխարհ

Հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների թվում հայ կա:«Գերեվարվել են կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, եռակցող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը»,- գրում է riafan.ru-ն: Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը զինված ծովահենները բարձրացել էին MSC Mandу նավի վրա, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Նրանք թալանել են անձնակազմին ու անդամներից 6-ին գերի վերցրել: Թիմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են և գտնվում են անվտանգ վայրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր