00:00:00

Ղազախստանի ՆԳՆ-ն նշել է Կարագանդայում ՀՀ քաղաքացու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի պատճառները

17:01, 09 հունվար 2019 Աշխարհ

ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը պատմել է Կարագանդայում զանգվածային  ծեծկռտուքի պատճառների մասին, հաղորդում է Tengrinews.kz-ը: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ մոտ 04:00-ին «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում խմբակային կռիվ է տեղի ունեցել: Դրան մասնակցել են ռեստորանի այցելուները, սեփականատերերը եւ հաստատության անձնակազմը: «Քննչական, օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է 14 անձ, որոնք մանակցել են խմբակային ծեծկռտուքին եւ 9 մարդ մասնկացել է անձնակազմից: Եթե դուք տեսել եք նկարը, ռեստորանը մեծ տարածք ունի, մեծ դահլիճներ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 հանգստացող կար, այդ թվում ռեստորանի տերերը: Գիժերը՝ ժամը 3-ին նրանք փակում են ռեստորանը եւ դադարեցնում բոլոր միջոցառումները: Առավոտյան 04:00-ին այցելուներին ասվել էր, որ ռեստորանը փակվում է: Դա էլ հենց եղել է պատճառը եւ այդ հողի վրա լեզվակռիվ է սկսվել,  որը վերածվել է այցելուների միջեւ բախման», -ասել է  ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը Պաշտոնական տվյալներով՝ կռվի արդյունքում 4 մարդ դանակի վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը մահացել է: «Այն այցելուները, որոնք գտնվել են այնտեղ, ռեստորանից դուրս են հրվել: Այնուետ նրանք հայտնել են իրենց ընկերներին, ավելի քան 10 մարդ է եկել, որոնք փորձել են մտել ռեստորան: Այդ պատճառով ռեստորանի սեփականատերերի, աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել: Այդ հողի վրա խմբակային ծեծկռտուք է սկսվել», - հավելել է նա: ՆԳՆ  ներքին եւ արտաքին հաղորդակցությունների բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաեւը նշել է, որ մահացածը կռվի սկսվելու պահին ռեստորանում չի եղել, նա եկել է ընկերոջ խնդրանքով՝ կռվին մասնակցելու համար: Նրա խոսքով հետախուզվողը  ՀՀ քաղաքացի է: Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով 8 մարդ ձերբակալվել եւ կալանավորվել է, կասկածյլաներից մեկը՝ Գուրույանը, հետախուզվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր