00:00:00

ԱԺ-ում պաշտոնանկություններ են. Արա Սաղաթելյանը դիմում է գրելու, Սոֆի Մխեյանի հայրը պայքարում է. ՀԺ

13:25, 09 հունվար 2019 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաև նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար: Գագիկ Մխեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ են մեզ հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- մեր զրույցում ասաց Գագիկ Մխեյանը: Ի դեպ, Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է: Որոշ տեղեկություններով էլ՝ նախորդ ԱԺ ղեկավարությունը Մխեյանին չի ազատել, քանի որ վերջինիս դուստրը ջերմ հարաբերությունների մեջ է եղել ԱԺ ղեկավար կազմի առանցքային դեմքերի հետ»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր